«Ֆուտբոլային մեծության վերջին պարը». Մեսսին ու Ռոնալդուն կրկին միմյանց դեմ դուրս կգան
Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին 2024 թ. փետրվարին կրկին միմյանց դեմ դուրս կգան։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» Riyadh Season Cup մրցաշարի շրջանակում 2024 թ. հունվարին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ընկերական հանդիպում կանցկացնի «Ալ Նասրի» հետ։
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի խորհրդականներից Թուրքի Ալալշեյխն էլ X-ի իր միկրոբլոգում գրում է, որ ընկերական մրցաշարին մասնակցելու է նաև «Ալ Հիլալը»։
Մրցաշարը կայանալու է փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում, որն անցկացվելու է առաջնության ձևաչափով։ Հանդիպումներն անցկացվելու են «Քինգդոմ Արենա» մարզադաշտում։
Ալալշեյխը մրցաշարի կազմակերպիչներից է, որն այն կոչել է «Ֆուտբոլային մեծության վերջին պարը»։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիի», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` «Ալ Նասրի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Riyadh Season Cup, Ալ Հիլալ, Ալ Նասր, Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո