Ֆուլհեմն անչափ կարևոր միավորներ է խլում Տոտենհեմից🎥
Հունվարի 14-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրից հետաձգված «Տոտենհեմ» – «Ֆուլհեմ» հանդիպումը։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «շնաձկների» առավելությամբ, ովքեր էլ 25-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Գլխի դիպուկ հարվածով իր թիմին առաջ մղեց Հարի Քեյնը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողի անվան դիմաց անցկացրած 17 խաղից հետո գրանցվել է 11-ական գոլ և գոլային փոխացնում։ Նա առաջնության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է, իսկ լավագույն ռմբարկուների պայքարում 27-ամյա ֆուտբոլիստը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ») զիջելով 2 գնդակ։
Երկրորդ խաղակեսում «Ֆուլհեմի» ֆուտբոլիստները փորձում էին հետ բերել կորցրածը, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 74-րդ րոպեին Իվան Կավալեյրուն հավասարեցրեց հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը նետվեց, առաջ որպեսզի հաղթանակ կորզի, սակայն «Ֆուլհեմի» ֆուտբոլիստները կարողացան 1 միավորով հեռանալ «Տոտենհեմ Հոթսպուր» մարզադաշտից։
Այսպիսով, «Տոտենհեմը» կարևոր միավորներ կորցրեց հետաձգված խաղում։ Այս ոչ-ոքիից հետո «շնաձկները» վաստակեցին 30 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» 12 միավորով՝ 18-րդն է։
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Իվան Կավալեյրու, Տոտենհեմ, Ֆուլհեմ