Ֆուլհեմը ջախջախեց Լութոն Թաունին` դառնալով Չեմպիոնշիփի չեմպիոն🎥
Անգլիայի երկրորդ դիվիզիոնի` Չեմպիոնշիփի 45-րդ տուրի շրջանակում «Ֆուլհեմը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում մրցեց «Լութոն Թաունի» դեմ։
«Հովեկները» պարզապես քարը քարի վրա չթողեցին հյուրերին` ջախջախելով 7:0 հաշվով։
Մարկո Սիլվայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդար Միտրովիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Թոմ Կերնին, Կենի Տետեն, Ֆաբիո Կարլավալիուն, Բոբի Ռիդը, Ժան-Միշել Սերին։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 90 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ Չեմպիոնշիփի չեմպիոն։
«Ֆուլհեմը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Պրեմիեր լիգայում։
«Լութոն Թաունը», 72 միավորով, 6-րդն է և պայքարում է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Միտրովիչ, ԱՊԼ, Բոբի Ռիդ, Թոմ Կերնի, Ժան-Միշել Սերի, Լութոն Թաուն, Կենի Տետե, Մարկո Սիլվա, Չեմպիոնների-լիգա, Ֆաբիո Կարվալիո, Ֆուլհեմ