Ֆուլհեմը շարունակում է զարմացնել` հյուրընկալվելիս հաղթելով Նոթինգհեմ Ֆորեսթին🎥
Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի, որի շրջանակում «Ֆուլհեմը»` «Սիթի Գրաունդ» մարզադաշտում, հյուրընկալվելիս մրցեց «նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Կարելի է ասել` «անտառապահները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 11-րդ րոպեին Տայվո Ավոնիյին առաջ մղեց տանտերերին։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Ֆուլհեմն» ուներ տարածքային և խաղային առավելություն, սակայն նախքան ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը պարզապես շոկի ենթարկեցին «Ֆորեսթի» ֆուտբոլիստներին` ընդամենը 6 րոպեի ընթացքում երեք անգամ գրավելով Դին Հենդերսոնի պաշտպանած դարպասը։
«Հովեկների» կազմից 54-60-րդ րոպեների ընթացքում մեկական անգամ աչքի ընկան Կենի Տետեն, Ժոաո Պալինիան ու Հարիսոն Ռիդը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Սթիվեն Կուպերի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լյուիս Օ’Բրայենը։
Այսպիսով, «Ֆուլհեմը» գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին», ինչից հետո Մարկո Սիլվայի թիմը վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Անտառապահները», 4 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժոաու Պալինիա, Կենի Տետե, Մարկո Սիլվա, Նոթինգհեմ Ֆորեսթ, Սթիվ Կուպեր, Ֆուլհեմ