Ֆուլհեմը մեկ տարի անց վերադարձավ Պրեմիեր լիգա🎥
Անգլիական Չեմպիոնշիփի 43-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Պերսթոնի» դեմ։
Տանտերերն արդեն առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը` հաղթելով 3:0 հաշվով։
Մարկո Սիլվայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Միտրովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆաբիո Կարվալիոն։
Նշենք, որ Միտրովիչը Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 40 գոլ և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «հովեկները» վաստակեցին 86 միավոր և գլխավորում են Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։
«Ֆուլհեմը» առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հադերսֆիլդի» նկատմամբ (73 միավոր) և ընդամենը մեկ տարի անց վերադարձավ Պրեմիեր լիգա։
«Պրեսթոնը», 58 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Միտրովիչ, ԱՊԼ, Մարկո Սիլվա, Չեմպիոնշիփ, Պրեսթոն, Ֆաբիո Կարվալիո, Ֆուլհեմ