Ֆոնտ․ «Մեսսին երջանիկ չէ և երկմտանքի մեջ է, թե ինչ պիտի անի»
«Բարսելոնայի» նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը՝ Վիկտոր Ֆոնտը, պատմել է, թե ակումբի վերջին անհաջողություններից հետո ինչ զգացողություններ ունի Լեո Մեսսին։
«Նա երջանիկ չէ և երկմտանքի մեջ է, թե ինչ պիտի անի։ Հավանական է, որ նա հիասթափված է, որ տարիներ շարունակ արդեն չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան։ Կարելի է դրա վրա կենտրոնանալ։
Մենք ցանկանում ենք նրան հասկացնել, որ եթե հաջորդ տարվանից մենք գլխավորենք ակումբը, նրա համար կստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի կարիերայի վերջին տարիներին նա հնարավորություն ունենա Չեմպիոնների լիգայի ևս մի քանի գավաթ հաղթի», Ֆոնտի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները նախատեսված են 2021 թվականին։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Վիկտոր Ֆոնտ