Ֆոդենը ճանաչվել է ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Ինչպես տեղելացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
21-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել իր թիմակից Ռուբեն Դիաշից, Դոմինիկ Կալվերտ-Լյուինից («Էվերտոն»), Իլյան Մելյեից («Լիդս»), Մեյսոն Մաունթից («Չելսի»), Մարկուս Ռեշֆորդից («Մանչեսթեր Յունայթեդ»), Դեկլան Ռայսից («Վեսթ Հեմ») և Բուկայո Սակայից («Արսենալ»)։
Հավելենք, որ Ֆիլ Ֆոդենը ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2020/21 մրցաշրջան, ԱՊԼ, Բուկայո Սակա, Դեկլան-Ռայս, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, Իլյան Մելյե, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Մաունթ, Ռուբեն Դիաշ, Ֆիլ Ֆոդեն