Ֆլիկ. «Մեզ ոչ ոք չի կանգնեցնի, եթե «Բարսան» այսպես հաճախ խաղա»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը բարձր է գնահատել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանն (3:0) իր թիմի ցուցադրած խաղը, հայտնում է Diario Sport-ը։
«Բոլոր խաղացողները ներդրեցին ամբողջ ներուժը` անցկացնելով ֆանտաստիկ խաղ։ Պարզապես չհաջողվեց խփել չորրորդ գոլը. այսպես լինում է։
Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ ոչ ոք չի կանգնեցնի, եթե «Բարսան» այսպես հաճախ խաղա։
Նոր վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունենք, ինչի շատ վատ է։ Ստիպված եմ զրույց ունենալ բուժանձնակազմի և ֆիզպատրաստության մարզիչների հետ` հասկանալու համար, թե ինչպես մեկ շաբաթում հաղթահարենք երեք ֆուտբոլիստի բացակայությունը»,- ասել է գերմանացի մասնագետը։
«Բարսելոնան», չնայած խոշոր հաշվով հաղթանակին, ավարտել է պայքարն Իսպանիայի գավաթի խաղարկությունում. կատալոնական ակումբը դիմակայության առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Copa del Rey, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Հանս-Դիտեր Ֆլիկ