Ֆլիկ. «Բարսան կարող է հաղթել Չեմպիոնների լիգան»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ ակումբը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան.
««Բարսան» կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավատացեք ինձ։ Մեծ ակումբները ցանկանում են տիտղոսներ նվաճել, իսկ Չեմպիոնների լիգան լավագույն մրցաշարն է աշխարհում։
Նման մրցաշարում հաղթելու համար պետք է խաղալ միայն բարձր մակարդակով։ Մենք պետք է պատրաստ լինենք լավագույնների դեմ խաղերին։ Եթե 100 տոկոսով պատրաստ չես, ապա սա քո տեղը չէ»,- մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» Չեմպիոնների լիգայի տիտղոսը վերջին անգամ նվաճել է 2015 թ.` եզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասնելով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ։ Դրանից հետո կատալոնական ակումբը չի կարողացել դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլում պայքարը կսկսի սեպտեմբերի 19-ին և արտագնա խաղում կմրցի Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» դեմ։ Մրցաշարում «կապտանռնագույնների» մրցակիցներն են լինելու նաև շվեյցարական «Յանգ Բոյսը», Մյունխենի «Բավարիան», սերբական «Ցրվենա Զվեզդան», ֆրանսիական «Բրեստը», Դորտմունդի «Բորուսիան», պորտուգալական «Բենֆիկան» ու իտալական «Ատալանտան»։
«Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկային 5 խաղերում էլ հաղթել է և 15 միավորով մրցաշարային աղյուսակի առաջարատն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա