«Ֆլամենգոն» Բրազիլիայի Ա սերիայի պատմության ամենաթանկ տրանսֆերն է իրականացրել
«Ֆլամենգոն» Բրազիլիայի Ա սերիայի պատմության ամենաթանկ տրանսֆերն է իրականացրել
29/01/2026 - 17:09

«Ֆլամենգոն» ձեռք է բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հունվարի 1-ը ներառյալ։

Transfermarkt-ի տվյալներով` «ռոբրո նեգրոսը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «մրճահարներին» վճարել է ռեկորդային 42 միլիոն եվրո։

Գործարքը Բրազիլիայի Ա սերիայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է դարձել` գերազանցելով Ժերսոնի ռեկորդը։

2026թ. Հունվարի 10-ին «Կրուզեյրոն» Ժերսոնի տրանսֆերը Սանկ Պետերբուրգի «Զենիթից» գնել էր 27 միլիոն եվրոյով։

Պակետան «Վեսթ Հեմում» հանդես էր գալիս 2022թ. օգոստոսից, 139 խաղում խփել է 23 գոլ, կատարել 15 արդյունավետ փոխանցում։

28-ամյա կիսապաշտպանը «Ֆլամենգոյի» համակարգում եղել էր նաև 2006-2019 թվականներին` 95 խաղում գրանցելով 18 գոլ ու 8 ասիստ։

Ֆուտբոլիստը 12 գոլ ու 7 ասիստ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրած 61 խաղում։ Նա «պենտակամպիոնների» կազմում նորամուտը նշել է 2018թ. սեպտեմբերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025