«Ֆլամենգոն» 8:0 հաշվով հաղթանակից հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին 🎥
«Ֆլամենգոն» 8:0 հաշվով հաղթանակից հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին 🎥
03/03/2026 - 11:12

«Ֆլամենգոն» Ֆելիպե Լուիսին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Globo-ի տվյալներով` 40-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառն ակումբի` մրցաշրջանի մեկնարկը ձախողելն է։

«Ֆլամենգոն» 2026թ. մրցաշրջանի մեկնարկում բոլոր մրցաշարերի 15 խաղում տարել է միայն 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն, այդ թվում` Բրազիլիայի Սուպերգավաթի խաղում զիջելով «Կորինտիանսին» (0:2), իսկ Հարավային Ամերիկայի Սուպերագավթի խաղում` արգենտինական «Լանուսին» (ընդհանուր` 2:4)։

Բրազիլական ակումբը Լուիսի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. սեպտեմբերից, 103 խաղում տարել է 63 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 18 պարտություն, նվաճել 7 տիտղոս։

Հատկանշական է, որ «Ֆլամենգոն» Լուիսի գլխավորությամբ վերջին` Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության` Կապմեոնատո Կարիոկայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 8:0 հաշվով ջախջախել է չորրորդ լիգան` Դ սերիան ներկայացնող «Մադուրերյրային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026