ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
ՖԻՖԱ-ն թվիթերյան պաշտոնական էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին հերթական անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։
«10-րդ անգամ քո երկրի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը մի բան է, որ կարելի է հանդիպել միայն կոմիքսների գրքում, և դա այն դեպքում, երբ այդ նվաճմանը հասնում ես 31 տարեկանում:
Շնորհավորում ենք «Ռոմայի» փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար»,- գրված է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում։
# Հայաստանի ազգային հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, ՖԻՖԱ