ՖԻՖԱ-ն մի շարք որոշումներ է կայացրել․ ամառային տրանսֆերային պատուհանը կտեղափոխվի
ՖԻՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ձևավորված իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերի և փոփոխությունների շուրջ համաձայնության է հասել կոնֆեդերացիաների, առաջնությունների ինչպես նաև ակումբների հետ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կողմերը միաձայն համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ ներքին առաջնությունները կորոնավիրուսի տարծման այս տեմպերի պարագայում անհնար կլինի ավարտին հասնցել մինչև հունիսի 30-ը, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել տեղափոխել ամառային տրանսֆերային պաուտուհանը։
ՖԻՖԱ-ն պատրաստ է թույլ տալ պատուհանի տեղափոխությունը, եթե այն տեղի ունենա ընթացիկ մրցաշրջանի ավարտի և նոր մրցաշրջանի մեջտեղում։ Որոշում է կայանցվել նաև, որ այն խաղացողները, որոնց պայմանագրերը լրանում են հունիսի 30-ին, ակումբները դրանք պետք է երկարաձգեն մինչև մրցաշրջանի ավարտը։
Բացի այդ ամենից՝ ՖԻՖԱ-ն կոչ է արել բոլոր ակումբներին կրճատել աշխատակիցների աշխատավարձերը և ներգրավվել պետական ծրագրերում, որպեսզի խուսափեն աշխատանքային տեղերի կրճատումներից։
# կորոնավիրուս, տրանսֆերներ, ՖԻՖԱ