ՖԻՖԱ-ն հաստատել է. աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափ կունենա
Աշխարհի ակումբային առաջնությունը 2025 թվականից կունենա նոր` ընդլայնված ձևաչափ։
«Ինչպես հիշում եք, տարիներ առաջ համաձայնության էինք հասել 2021 թվականից աշխարհի առաջնությունը 24 ակումբներով անցկացնելու հարցում, սակայն այն կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չեղավ իրագործել։
Այժմ ի հայտ կգա աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափ, որը կմեկնարկի 2025 թվականից։ Մրցաշարին կմասնակցեն 32 ակումբներ։
Իհարկե, դեռևս պետք է հստակեցվեն և համաձայնեցվեն մրցաշարի անցկացման և կազմակերպման բոլոր մանրամասմերը, սակայն, այն միանշանակ տեղի է ունենալու և նման է լինելու հավաքականների աշխարհի առաջնությանը»,- նշել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ում խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Evening Standard-ին։
Նշենք, որ մրցաշարը մինչ 2025 թ. անցկացվելու է ներկայիս ձևաչափով, որին մասնակցում են 7 ակումբներ` 6 աշխարհամասերի և տանտեր երկրի չեմպիոնները։
Հավելենք, որ ԱԱԱ-2022-ն անցկացվելու է Մարոկկոյում, որին մասնակցելու են «Ռեալ Մադրիդը» (Իսպանիա), «Ֆլամենգոն» (Բրազիլիա), «Ալ Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ Ահլին» (Եգիպտոս), «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա), «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄն) և «Վիդադը» (Մարոկկո)։
Մրցաշարը տեղի կունենա 2023 թ. փետրվարի 1-11-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Ջիանի Ինֆանտինո, ՖԻՖԱ