Ֆիա՞սկո , թե՞ փառքի գագաթնակետ . ի՞նչ սպասել Իտալիայի հավաքականից Եվրո-2020-ին
Արևմուտքից մեկ ամսով թարմ օդ է գալիս ցրելու մեր երկրի ներքաղաքական գաղջ մթնոլորտը, ինչը, իրապես, իսկական փրկություն է մեզ համար, մեր երկրի քաղաքացիների համար, ովքեր ուղղակի արդեն հոգնել են նույնություններից, նույն եսասեր մտքերից, կրկնվող անիմաստություններից։
Գրողի ծոցը ուղղարկեք քաղաքականույթյունը, մեզ մաքուր էմոցիա է հյուր գալիս, մաքուր ապրումների մեկ ամիս։ Մեկ ամիս յուրաքանչյուր բակում, ցանկացապ փողոցի անկյունում քաղաքական թեմաներին գալիս է փոխարինու ֆուտբալայինը, ինչը պարզապես հրաշալի է։
Բարև, Եվրո-2020, մենք քեզ սպասում էինք։
Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է Ա խմբի Թուրքիա-Իտալիա խաղով։ Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք A խմբի ամենավառ թիմին` Իտալայի հավաքականին։
Խումբ A
Իտալիա
Իտալիան միանշանակ համարվում է այս խմբի ֆավորիտը։ 2018-ի աշխարհի առաջնության որակաորման փուլը չհաղթահարելուց հետո «սկուդրա աձուրան» Ռոբերտո Մասնչինիի գլխավորությամբ տպավորիչ ելույթներ ունեցավ։ Նրանք վերջին իրենց 8 հանդիպումներն ավարտել են 25:0 հաշվով, իսկ ընդհանրապես վերջին 27 խաղերում Իտալիայի հավաքականն անպարտելի է և շատ մոտ է համաշխարհային ռեկորդի կրինությանն ու գրանցմանը։ Ռեկորդը պատկանում է Իսպանիայի հավաքականին, որը 2008-2010 թթ. անպարտելի է եղել 35 հանդիպիպում անընդմեջ։
Տակտիկական ուղղվածությունը
Ռոբերտո Մանչինիի թիմը վերջին 31 խաղերից 30-ը խաղացել է 4-3-3 տակտիկական դասավորությամբ։ Կարծում ենք` Եվրոյի ընթացքումվ ինչ որ անկանխատեսելի բան տակտիկական առումով դժվար թե լինի։
Ուղղակի Իտալայի 4-3-3-ն ունի որոշակի առանձնահատկություն․ գրոհելիս ձախ պաշտպանը և կիսապաշտպաններից մեկը (հիմնականում Նիկոլո Բարելլան) շարժվում են առաջ և, միանալով հարձկման գծին, ձևավորում են 3-2-5 տակտիկական դասավորությունը։
Այդ ամենկ շնորհիվ իտալացիներն ունենում են երկու խաղարկողներ` Մարկո Վերատին ու Ժորժինիոն, ինչը կարելի է համեմատել, օրինակ, Խավիի ու Անդրես Ինիեստայի դիրքերի հետ Իսպանայի կամ «Բարսելոնայի» կազմում բայց միայն դիրքային առումով. մնացածը լրիվ այլ է։
Վերատիի ու Ժորժինիոյի համադրությունը բավական ռիսկային է, չնայած Մանչինին նշում է, որ նրանք կարողանում են աշխատել միասին։
Որքան էլ փորձի համոզել մեզ Իտալայի գլխավոր մարզիչը, բայց այս զույգը շատ խնդրահարույց է, և նրանց մենք չենք տեսել տակտիկապես գրագետ ու ուժեղ թիմի դեմ, իսկ նման փորձարկումը արդեն Եվրոյի եզրափակիչ փուլում կարող է ֆիասկոյով ավարտվել իտալացիների համար։
Վաղուց կարծրացած միքտ կա, թե Իտալիայի հավաքականը պաշտպանողական, տակտիկապես խորամանկ թիմ է, բայց ներկայիս հավաքականը լրիվ այլ է։
Մանչինիի թիմն ավելի գրոհին միտված ֆուտբոլ է խաղում։ Բայց այս ամենը կարող է ամբողջովին վերափոխվել Եվրոպայի առաջնության մեկնարկից սկսած։
Մենք բոլորս էլ հիշում ենք Անտոնիս Կոնտեի ու Չզարե Պրանդելիի ժամանակների Իտալիային, որոնք նույնպես գրոհային ֆոտբոլով հաղթահարեցին ընտրական մրցաշարը, բայց Եվրոպայի առաջնություններկ եզրափակիչ փուլերում վերադարձան հին իտալական սովորությանը` շեշտը դնելով պաշտպանության վրա։
Այս ամենի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Մանչինին ամեն անգամ նշում է, որ իր թիմի գլխավոր զենքերից շարունակում են մնալ Ջորջիս Կելինի-Լեոնարդո Բոնուչի պաշտպանական զույգը։
Խաղացողների մասին
Իտալայի հաքանակը ունի մի քանի հետաքրքիր երիտասարդ ֆուտբոլիստներ։ Օրինակ, Մանուել Լոկատելին, ով կարող է իր ողջ հմայքով փայլել այս առաջնության ընթացքում։ Նույնը կարելի է ասել նաև Ֆրեդրիկո Կիեզայի և Դոմենիկո Բերարդիի մասին։
Ռովերտո Մանչինիի թիմում Մարկո Վերատին ունի ծնկի վնասվածք, որը նա ստացել է դեռևս մայիսին, ու իտալական մամուլը պարզապես տենչում է նրա շուտափույթ վերադարձը, բայց այստեղ կարող է խնդիր առաջանալ նրա ու Ժորժինիոյի համատեղ կենտրոնում խաղալու մասով, ինչի մասին արդեն խոսել ենք։
Իտալայի հավաքականի համար մեկ այլ խնդիր կարող է լինել դարպասպահը։ Ջանլուիջի Դոնարումայի մասին աղմուկը կարող է խանգարել նրան կենտրոնանալ ազգայինում ելույթների վրա։ Խոսքը նրա ապագայի մասին է։ Ինչպես գիտեք, նա «Միլանից» հեռանալու որոշում է կայացրել և դեռևս հայտնի չէ, թե որ ակումբ կտեղափոխվի։
Մարզիչը
Ռոբերոտ Մանչինիի գլխավորությամբ Իտալայի հավաքականը բավական ինքնավստահ տեսք ունի, բայց խնդիրն այն է, որ ամրության ստուգում դեռ չի անցել «սկուադրա աձուրան»։
Ցանկացած տակտիկական դասավորություն, դրանց փոփոխությունը, կամ խաղացողների՝ հիմնական կազմ ընդգրկելը միշտ հաջող է անցել, քանի որ մրցակիցները անհրաժեշտ որակի չեն եղել։ Այս ամենը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները կտա միայն Եվրո-2020-ը։
Նաև հետաքրքիր է, որ այս կազմում ավելի շատ որակյալ ֆուտբոլիստներ կան հարձակման, քան պաշտպանության գծում, ինչը ստիպում է մարզչին հավասարակշռությունը փնտրել կենտրոնում։
Ամեն դեպքում, Ռոբերոտ Մանչինին պետք է վերջնական որոշի` հավակնությունը տալի՞ս է հարձակմանը, թե՞ պաշտպանությանը։
Խնդիրը նաև ցածր բլոկային կառուցվածն է։ Եթե Կիելինին կազմում է, ուրեմն մոռացեք բարձր կամ միջին բլոկային պաշտպանության մասին։ Սա խնդիր է, որից հաջողվում էր խուսափել ընտրական մրցաշարում կամ ընկերական հանդիպուներում, բայց արդեն եզրափակիչ փուլում այն լուծում է պահանջում, ինչը, կարծում եմ, Ռոբերտո Մանչինին ուշացրել է։
Այս ամենը դեռևս կասկածներ և մտավախություններ են թողնում, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընթացքում ոչ թե փառքի է հասնելու, այլ ֆիասկո է ապրելու։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Ժորժինիո, իտալիայի հավաքական, Լեոնարդո-Բոնուչի, Կարեն Պողոսյան, Մանուել Լոկատելլի, Մարկո Վերատի, Ջորջիո-Կիելինի, Ռոբերտո Մանչինի, վերլուծություն