Ֆերնանդինիո․ «Դոնեցկ վերադառնալու մեծ ցանկություն ունեմ, սակայն պատերազմի պատճառով անհնար է»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինիոն նշել է, որ կցանկանար կրկին հանդես գալ «Դոնբաս Արենա» մարզադաշտում, որպեսզի նշեր «Շախտյորի» կազմում ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճելու տասամյակը։
«Բոլորից շատ կապը պահպանվել է Դարիո Սռնայի և Վյաչեսլավ Շևչուկի հետ։ Նվազագույնը շաբաթը մեկ անգամ շփվում ենք։ Սրանք այն ֆուտբոլիստներն են, որոնց հետ ես անչափ լավ տարիներ եմ անցկացրել «Շախտյորի» կազմում։
Շփվում եմ նաև Թայսոնի, Մարլոսի, Ժունիոր Մորաեսի հետ, իսկ Միրչան Լուչեսկուի հետ միշտ շփվում եմ։ Նա պլանավորում է ժամանել Անգլիա։
Իհարկե, ցանկանում եմ վերադառնալ Դոնեցկ։ Շատ մեծ ցանկություն ունեմ։ Նախորդ տարի տղաների հետ քննարկում էինք, որ ՈՒԵՖԱ-ի գավաթի նվաճման տասամյակը նշելու համար կարելի է հավաքվել և նշել, սակայն պատերազմի պատճառով դա անհնար է, բայց, կարծում եմ, որ դա կմնա մեր ծրագրերում և կիրագործենք դա»,- Ֆերնանդինիոյի խոսքերը մեջբերում է FotballUA-ն։
Հիշեցնենք, որ Ֆերնանդինիոն Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում հանդես է եկել 2005-2013 թթ՝ ակումբի հետ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ։
# Մանչեսթեր-Սիթի, Շախտյոր, ՈՒԵՖԱ-ի գավաթ, Ֆերնանդինիո