Ֆերնանդինիոն ևս մեկ տարի կմնա Մանչեսթեր Սիթիում
«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը 1 տարով երկարաձգել է պայմանագիրը 34-ամյա հենակետային կիսապաշտպան Ֆերնանդինոյի հետ։ Այժմ կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչը 2021 թվականի հուլիս։
Հիշեցնենք, որ բրազիլացի խաղացողը «քաղաքաբնկաների» կազմը համալրել է 2013 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները «Շախտյորին» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարեցին 40 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդինիոն «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման։
# Մանչեսթեր-Սիթի, Շախտյոր, Ֆերնանդինիո