Ֆերմինն ու Լևանդովսկին հաղթանակ պարգևեցին Բարսային Խավիի վերջին խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։
«Բլաուգրանան» Ռոբերտ Լևանդովսկիի և Ֆերմին Լոպեսի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով։ Տանտերերի միակ գոլը խփեց Յուսեֆ Էն-Նեսիրին։
Նշենք, որ կատալոնական ակումբը վերջին հանդիպումն անցկացրեց Խավիի գլխավորությամբ։ 44-ամյա մասնագետը հեռանում է «Բարսելոնայից»։
«Կապտանռնագույններն» այս հաղթանակից հետո վաստակեցին 85 միավոր և առաջնությունն ավարտեցին երկրորդ տեղում։ «Սևիլիան», 41 միավորով, զբաղեցրեց 10-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Յուսեֆ Էն-Նեսիրի, Ռոբերտ-Լևանդովսկի, Սևիլիա, Ֆերմին Լոպես