Ֆեդե Վալվերդեի անհավատալի բենեֆիսը! «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ման. Սիթիին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Արքայական» ակումբից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեն` գրանցելով հեթ-տրիկ։
Ուրուգվայցի կիսապաշտպանը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում։
Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց տանտերերի վինգեր Վինիսիուսը 58-րդ րոպեին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. հյուրերին փրկեց դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml