Ֆանտաստիկ Սուարես! «Էլ պիստոլերոյի» հեթ-տրիկն օգնեց Գրեմիոյին տպավորիչ comeback անել 🎥
Բրազիլական Ա սերիայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ «Գրեմիոն» հյուրընկալվելիս մրցեց առաջնության առաջատար «Բոտաֆոգոյի» դեմ։
Հանդիպումը «Բոտաֆոգոյի» տղաների համար անչափ լավ էր ընթանում, ովքեր 47-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:1 հաշվով։
Լուսիո Ֆլավիոյի թիմից գոլի հեղինակներ դարձան Դիեգո Կոստան, Ժունիոր Սանթոսն ու Մարլոն Ֆրեյթասը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Էվերթոն Գալդինոն։
Թվում էր` տանտերերը հեշտ հաղթանակ են տոնելու, սակայն գործին միջամտեց «Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին գոլահար Լուիս Սուարեսը, ով 50-69-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց «Բոտաֆոգոյի» դարպասը։
Ուրուգվայցի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ և օգնեց «Գրեմիոյին» ֆանտաստիկ comeback անել` հաղթելով 4:3 հաշվով։
Նշենք, որ Սուարեսը բրազիլական Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 28 խաղում դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
36-ամյա հարձակվողը լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 3-րդ տեղ։
«Բոտաֆոգոն» և «Պալմեյրասը» նույնպես ունեն 59-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 3-րդ հորիզոնականները։
Այս հաղթանակից հետո «Գրեմիոն» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Ավելացնենք, որ «Բոտաֆոգոն» մրցակիցների համեմատ մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոտաֆոգո, Բրազիլական Ա սերիա, Գրեմիո, Դիեգո Կոստա, Լուիս-Սուարես