Ֆանտաստիկ Սելարայան. Լուկասի հիասքանչ դուբլ Սան Խոսեի դեմ խաղում🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ հանդիպման շրջանակում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Սան Խոսե Էրթկվեյկսի» դեմ։
Թրիլլերային սցենարով ընթացած խաղում խփվեց 6 գոլ, որն ավարտվեց 3:3 հաշվով։
«Կալամբուսի» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` դառնալով դուբլի հեղինակ։
29-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին հիանալի հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 1:1։
Այնուհետև, 73-րդ րոպեին հյուրերը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որն էլ վարպետորեն իրացրեց հենց Լուկասը, իսկ լուսատախտակին վառվեց արդեն 3:1 հաշիվը։
Խաղավարտից 17 րոպե առաջ «Կալամբուսը» հաղթում էր 3:1 հաշվով, իսկ մրցակիցը մնացել էր 10 ֆուտբոլիստներով, սակայն «Սան Խոսեին» հաջողվեց փրկել հանդիպումն ու այն ավարտել 3:3 հաշվով` գոլեր խփելով 84-րդ ու 90+6-րդ րոպեներին. հերոսացավ կոստառիկացի պաշտպան Ֆրանսիսկո Կալվյոն, ով դարձավ դուբլի հեղինակ։
Այս ոչ-ոքիից հետո «Կալամբուս Քրյուն» վաստակեց 4 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան կոնֆերենցիայի շրջանակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Նշենք` Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի նոր մեկնարկած մրցաշրջանում անցկացրած 2 խաղում խփել է 3 գոլ ու Լյուիս Մորգանի («Նյու-Յորք Ռեդբուլ») և Կարլոս Վելայի («Լոս Անջելես») հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Սան Խոսե