Ֆանտաստիկ թրիլլեր Բելգիայում. Անտվերպենը 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բարսելոնայից 🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» H խմբի շրջանակում Բելիգայում հյուրընկալվելիս մրցեց «Անտվերպենի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը թրիլլերային ավարտ ունեցավ, որն ավարտվեց «Անտվերպենի» հաղթանակով`3:2 հաշվով։
«Բլաուգրանան» 90+1-րդ րոպեին Մարկ Գիյուի ջանքերով լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը, սակայն հաջորդ իսկ գրոհին Մարկ վան Բոմելի թիմը կրկին դարձավ գոլի հեղինակ ու հաղթանակ կորզեց։
Բելգիական ակումբի գոլերը խփեցին Արթուր Վերմերենը, Վինսենթ Յանսենն ու 17-ամյա Ջորջ Իլենիխենան։
Խավիի թիմից էլ, բացի Գիյուից, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։
H խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Պորտու» 5:3 «Շախտյոր»
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Բարսելոնա» – 12 միավոր
- «Պորտու» – 12
- «Շախտյոր» – 9
- «Անտվերպեն» – 3
Այսպիսով, այս խմբից «Բարսելոնան» և «Պորտուն» նվաճեցին Չեմպինոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Շախտյորը» հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Անտվերպենը» լքեց Եվրագավաթային հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Վերմերեն, Բարսելոնա, Խավի, Մարկ Գիյու, Մարկ վան Բոմել, Չեմպիոնների-լիգա, Ջորջ Իլենիխենա, Վինսենթ Յանսեն, Ֆերրան Տոռես