Ֆանտաստիկ թրիլեր Լա լիգայում! «Ռեալ Սոսիեդադն» ու «Ռեալ Օվիեդոն» գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադն» ու «Ռեալ Օվիեդոն» թրիլերային ու գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։
Սան Սեբաստիանում կայացած խաղում դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին երկրորդ խաղակեսում։
Հյուրերը 50-րդ ու 52-րդ րոպեներին Ֆեդերիկո Վինյասի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, իսկ ուրուգվայցի հարձակվողը դուբլ գրանցեց։
64-րդ րոպեին բասկյան ակումբից Օրի Օսկարոսնը կրճատեց հաշիվը, 87-ին Դույե Չալետա-Ցարը խփեց Պելեգրինո Մատարացոյի գլխավորած թիմի երկրորդ պատասխան գոլը։
90-րդ րոպեին իսլանդացի Օսկարսոնը նույնպես դուբլ ձևակերպեց` հաշվի մեջ առաջ մղելով արդեն «Ռեալ Սոսիեդադին»։
Թվում էր, թե տանտերերը ֆանտաստիկ comeback կանեն, բայց 90+2-րդ րոպեին` 41-ամյա լեգենդար կիսապաշտպան Սանտի Կասորլայի իրացրած անկյունայինից հետո, «Ռեալ Օվիեդոյին» պարտությունից փրկեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Էրիկ Բային։
«Ռեալ Սոսիեդադը» 32 միավորով 9-րդն է, «Ռեալ Օվիեդոն»` 17 միավորով վերջինը` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml