Ֆանտաստիկ Գրիզման. կրնկով գոլ և գոլային փոխանցում Վալյադոլիդի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վալյադոլիդի» նկատմամբ։
«Հնդկացիների» կազմից փայլեց Անտուան Գրիզմանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացի կիսապաշտպանը նախ 18-րդ րոպեին կրնկով հիանալի գոլային փոխանցում կատարեց Ալվարո Մորատային, ապա 23-րդ րոպեին մարմնի նույն մասով գոլի հեղինակ դարձավ արդեն ինքը` «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Վալյադոլիդ