Ֆալկաոն առաջին գոլն է խփել Լա լիգա վերադառնալուց հետո🎥
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռայո Վալեկանոն» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Խետաֆեի» նկատմամբ։
81-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրել է «Ռայոյի» նորեկ Ռադամել Ֆալկաոն, ով Լա լիգա վերադառնալուց հետո խփել է իր առաջին գոլը։
Հիշեցնենք, որ կոլումբացի հարձակվողը 2011-13 թթ. հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
Հավելենք, որ 35-ամյա հարձակվողը Լա լիգայի շրջանակում վերջին գոլը խփել էր 2013 թ. մայիսի 12-ին։ Այդ օրը նա Լա լիգայի 2012/13 մրցաշրջանի 35-րդ տուրում գրավեց «Բարսելոնայի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խետաֆե, Ռադամել Ֆալկաո, Ռայո Վալեկանո