Ֆալկաոն վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել տևական ժամանակով
Ինչպես տեղեկացնում է «Ռայո Վալեկանոյի» պաշտոնական կայքը, ակումբի հարձկավող Ռադամել Ֆալկաոն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ։
Կոլումբացի հարձակվողը վնասվածքը ստացել է իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ կայացած խաղում (1:2)։
Հատկանշական է, որ այդ խաղում Ֆալկաոն փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին, 76-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 81-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է։
Նշենք, որ 35-ամյա հարձակվողը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 8 հանդիպում` դառնալով 5 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռադամել Ֆալկաո, Ռայո Վալեկանո