Ֆաբրիցիո Միկոլին ազատազրկման է դատապարտվել
Իտալիայի հավաքականի և «Պալերմոյի» նախկին հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, դատարանն ուժի մեջ է թողել նախնական որոշումը, որը կայացվել էր 2017 թվականի հոկտեմբերին:
Իրավապահ մարմիններին հաջողվել ապացուցել, Միկոլին 2010 թվականին դիմել է մաֆիայի օգնությանը, որպեսզի վերջիններս օգնեն իրեն վերադարձնել 12 հազար եվրո պարտքը: Գումարի վերադարձման մեթոդները դատարանի կողմից ճանաչվել են շատ դաժան։
40-ամյա նախկին հարձակվողը կարիերան ավարտել է 2015 թվականին։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ «Յուվենտուսի», «Տերնանայի», «Ֆիորենտինայի», «Պերուջայի», «Պալերմոյի», «Լեչչեի», ինչպես նաև Լիսաբոնի «Սպորտինգի» և Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» կազմում։ Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
# Ֆաբրիցիո Միկոլի