Օուեն. «Լիվերպուլը ՉԼ-ի ֆավորիտն է»
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտը հենց մերսիսայդյան ակումբն է.
««Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է, իսկ ամենամեծ վտանգը նրանք պետք է սպասեն «Չելսիից» ու «Մանչեսթեր Սիթիից»։
Ես չեմ կարողանում գլխիցս հանել «Էնֆիլդի» գործոնը։ «Լիվերպուլն» «Էնֆիլդում» գրեթե անպարտելի է»,- անգլիացի նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Մայքլ Օոուենը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 1997-2004 թթ. և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 297 հանդիպում` դառնալով 158 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Մայքլ Օուեն, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա