Օլմոն տևական ժամանակով դուրս է մնացել շարքից
«Բարսելոնայի» նորեկ Դանի Օլմոն իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (4:1) վնասվածք է ստացել, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի կիսապաշտպանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում, 47-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 61-րդ րոպեին փոխարինվել է։
Ըստ աղբյուրի` 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք, որի ապաքինման համար անհրաժեշտ է 4-5 շաբաթ։ Սպասվում է, որ նա դաշտ կվերադառնա միայն հոկտեմբերի երկրորդ կեսին։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» իսպանական Լա լիգայի մեկնարկային 5 խաղերում էլ հաղթել է և առաջնության առաջատարն է։ Օլմոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է 55 մլն եվրոյով «Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Կիսապաշտպանը նոր ակումբում մեկնարկային երեք խաղում նույնքան գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Դանի Օլմո, Լա-լիգա