Օլե Գունար-Սուլշերը վերադառնում է մարզչական աշխատանքի
Օլե-Գունար Սուլշերը շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի ու կգլխավորի թուրքական «Բեշիկթաշը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` նորվեգացի մասնագետը թուրքական ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանատիր է համաձայնեցրել։ 51-ամյա մարզիչը ծրագրում է հունվարի 17-ին գործակալ Ջիմ Սոլբակենի հետ մեկնել Ստամբուլ և ավարտին հասցնել գործարքը։
«Բեշիկթաշը» պաշտոնական կայքում արդեն հայտնել է, որ բանակցում է Սուլշերի հետ։
Հիշեցնենք, որ Սուլշերը 2018-2021 թթ. մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» նրա գլխավորությամբ 168 խաղում տարել են 92 հաղթանակ, գրանցել 35 ոչ-ոքի, կրել 41 պարտություն։ Նա գլխավորել է նաև մանկունյական ակումբի պահեստայինների թիմը, նորվեգական «Մոլդեն» և Անգլիան ներկայացնող ուելսական «Քարդիֆը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բեշիկթաշ, Մանչեսթեր Յունայթեդ, Օլե-Գունար Սուլշեր, Ֆաբրիցո Ռոմանո