Օլե Գունար Սուլշեր. Մենք չենք դիտարկել Լուկակույի համար արված ոչ մի առաջարկ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին:
«Տեսնենք, երբ կսկսվի մրցաշրջանը: Մենք չենք դիտարկել ոչ մի առաջարկ (Լուկակույի համար):
Իմ բոլոր խոսակցություններն ես գաղտնի կպահեմ, դա իմ իրավունքն է: Կարող եմ խոստանալ, որ չեմ բացի մեր խասակցությունների պարունակությունը:»,- նորվեգացի մասնագետի խոսքերն է մեջբերում Telegraph-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» Լուկակույի համար առաջարկում է 70 մլն եվրո: