Օդրիոսոլան 10 խաղում 5 տիտղոս է նվաճել
Օգոստոսի 23-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչում 1։0 հաշվով ՊՍԺ-ին՝ 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
«Ռեալի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստը ավարտված մրցաշրջանի ընթացքում անցկացրել է ընդամենը 10 հանդիպման, սակայն նվաճել է 5 տիտղոս։ Նա «Ռեալի» հետ դարձել է Լա լիգայի չեմպիոն և Իսպանիայի սւոպեր գավաթակիր, չնայած վերջին մրցաշարում չի անցկացրել որևէ հանդիպում, իսկ Պրեմիերայի շրջանակում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 4 անգամ։
Ձմռանը նա տեղափոխվեց «Բավարիա» և մյունխենյան ակումբի հետ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, ինչպես նաև գաղթեց Գերմանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան, սակայն բոլոր երեք մրցաշարերում իսպանացի պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ՝ խաղադաշտում անցկացնելով 613 րոպե։ Ստացվում է, որ 24-ամյա պաշտպանը յուրաքանչյուր 122 րոպեն մեկ տիտղոս է նվաճել։
# DFB-Pokal, Ալվարո Օդրիոսոլա, Բավարիա, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ