Մի շարք թոփ ակումբներ հետևում են Պուլիշիչի շուրջ իրադարձություններին
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։
Բանն այն է, որ Թոմաս Տուխելի՝ լոնդանյան ակումբը գլխավորելուց հետո ամերիկացին ԱՊԼ-ի շրջանակում ոչ մի անգամ չի հայտնվել «ազնվականների» մեկնարկային կազմում։
Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում (2։0) 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն 90-րդ րոպեին՝ փոխարինելով Տիմո Վերներին։
Հատկանշական է, որ հենց Տուխելի գլխավորությամբ Պուլիշիչը սկսեց պարբերաբար հայտնվել խաղադաշտում դեռևս այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
Աղբյուրը հայտնում է, որ ստեղծված իրավիճակով առավելապես հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Բավարիան», որոնք առայժմ գործնական քայլեր չեն կատարում՝ սպասելով հետագա զարգացումների։
Տեղեկացնենք, որ ֆուտբոլիստի և «կապույտների» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Քրիստիան Պուլիշիչը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս ՏՈւխել, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Պրեմիեր-լիգա, Տիմո Վերներ, տրանսֆերներ, Քրիստիան Պուլիշիչ