Քրիստիան Էրիկսենը ժամանել է Միլան?
Քրիստիան Էրիկսենը ժամանել է Միլան?
27/01/2020 - 14:55

Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ժամանել է Միլան, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Ինտեր»։ Միլանի օդանավակայանում դանիացի խաղացողին դիմավորել են բազմաթիվ լրագրոնղեր։

https://twitter.com/fraporzio95/status/1221725220605657088?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1221725220605657088&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Ftransfers%2F2019-2020%2Fliveevent.shtml
https://twitter.com/ale_rimi/status/1221724334806401026?s=21

Ըստ Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «Ինտերն» ու «Տոտենհեմը» մի քանի օր առաջ վերջապես հասել են համաձայնության։ Խաղացողի տրանսֆերի դիմաց միլանյան ակումբը կվճարի 20 մլն եվրո, որն իր մեջ ներառում է նաև նախատեսված բոնուսները։ Էրիկսենի ու «Ինտերի» միջև համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականաը։

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2020 թվականի հունիսի 30-ին և կարող էր «Ինտեր» տեղափոխվել անվճար՝ որպես ազատ գործակալ, սակայն «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկացավ խաղացողի տրանսֆերն իրականացնել հենց այս ձմռանը՝ արագացնելով գործընթացը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025