Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից 🎥
Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Քյոլնը» արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվեց «Հայդենհայմին»։
«Այծերը» մնացին 27 միավորով, զբաղեցրին 17-րդ տեղն ու դուրս մնացին ուժեղագույնների խմբից։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Երկրորդ Բունդեսլիգայում։ «Հայդենհայմը» վաստակեց 42 միավոր և առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում։
Հավելենք, որ «Քյոլնի» կազմում հայտավորված էր նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Հայդենհայմ, Սարգիս-Ադամյան, Քյոլն