Քեյնի ֆանտաստիկ բենեֆիսը! Բավարիան ջախջախեց Շտուտգարտին 🎥

Քեյնի ֆանտաստիկ բենեֆիսը! Բավարիան ջախջախեց Շտուտգարտին 🎥

19/10/2024 - 23:46

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «ռեկորդ մայսթերը» ոչ մի շանս չտվեց մրցակցին և չորս անպատասխան գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից փայլեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Կինգսլի Կոմանը։

«Բավարիան» 17 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Շտուտգարտը» 9 միավորով 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023