Քեյնի հոբելյանական ցուցանիշներն ու «Բավարիայի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Վերդերին»։
Մյունխենյան գրանդից դուբլ է գրանցել Հարի Քեյնը։ Անգլիացի հարձակվողը կարիերայի խփած գոլերի քանակը հասցրել է 500-ի, ինչպես նաև 100-րդ անգամ դիպուկ է եղել 11-մետրանոցից։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի է ընկել Լեոն Գորեցկան։
«Ռեկորդ մայսթերը» 57 միավորով առաջին տեղում է, «Վերդերը»` 19 միավորով 16-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml