Քեյնը կանգ չի առնում! «Բավարիան» ջախջախեց «Վերդերին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Վերդերին»։
Գործող չեմպիոնից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը` գրանցելով դուբլ։ Անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերի վերջին 4 խաղում 9 գոլ է խփել։
«Ռեկորդ մայսթերից» մեկական անգամ աչքի ընկան նաև Լուիս Դիասն ու Կոնրադ Լայմերը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթել է մեկնարկային բոլոր խաղերում ու 15 միավորով առաջին տեղում է, «Վերդերը» 4 միավորով 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am