Քեյնը գերազանցեց Ռոնալդուի ու Հոլանդի տպավորիչ ռեկորդը 📸
Քեյնը գերազանցեց Ռոնալդուի ու Հոլանդի տպավորիչ ռեկորդը 📸
27/09/2025 - 01:01

Հարի Քեյնը «Վերդերի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց և գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ու Էրլինգ Հոլանդի համատեղ ռեկորդը։

Անգլիացի հարձակվողը դարձավ թոփ-5 առաջնություններում մեկ ակումբի կազմում ամենաարագը 100 գոլ խփած ֆուտբոլիստը։

32-ամյա Քեյնը «Բավարիայում» 100 գոլի սահմանը հատեց 104-րդ խաղում։

Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում»100-րդ գոլը խփել էր 105-րդ խաղում։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» նույն ցուցանիշն էր գրանցել։

Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Լուիս Սուարեսը (100 գոլ «Բարսելոնայում»` 120-րդ խաղում) և Զլատան Իբրահիմովիչը (100 ՊՍԺ-ում` 124-րդ խաղում)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025