Փարիզ-2024. Հայաստանի դիրքն ընդհանուր հաշվարկում Լալայանի արծաթե մեդալից հետո📸
Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին պայքարը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։
Վերջինը մրցահարթակ դուրս եկավ +102 կգ քաշային կարգի ծանրորդ Վարազդատ Լալայանը, որը երկամարտի 467 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ` դառնալով օլիմպիական փոխչեմպիոն։
Հայաստանի ներկայացուցիչները քառամյակի մարզական գլխավոր իրադարձությունն ավարտեցին` նվաճած 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով։
Օգոստոսի 11-ը Փարիզի Օլիմպիական խաղերում մրցումային վերտին օրն է։ Հայաստանը ընդըանուր մեդալային հաշվարկում այժմ 66-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Հայկական-Սպորտ, Վարազդատ Լալայան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր