Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ) պարտվեց քառորդ եզրափակիչում։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, սակայն 5:12 հաշվով զիջեց ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևին։
24-ամյա հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար, եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am