Փարիզում վառվել է օլիմպիական կրակը 🎥
Հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Արարողության վերջում ձյուդոիստ, օլիմպիական եռակի չեմպիոն Թեդի Ռեները և աթլետ, Օլիմպիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր Մարի-Ժոզե Փերեկը վառել են օլիմպիական կրակը։
Նշենք, որ բացման արարողության ժամանակ օլիմպիական ջահի փոխանցումավազքին մասնակցել են այնպիսի լեգենդար մարզիկներ, ինչպիսիք են Զինեդին Զիդանը, Ռաֆայել Նադալը և Սերենա Ուիլիամսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր