Փարիզ-2024. Մեկնարկում է ֆուտբոլի մրցաշարը
Այսօր` հուլիսի 24-ին, ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեկնարկելու է ֆուտբոլի մրցաշարը։
16 հավաքականներ ընդգրկվել են չորս խմբերում.
Խումբ A – Ֆրանսիա, ԱՄՆ, Գվինեա, Նոր Զելանդիա
Խումբ B – Արգենտինա, Մարոկկո, Իրաք, Ուկրաինա
Խումբ C – Իսպանիա, Եգիպտոս, Ուզբեկստան, Դոմինիկյան Հանրապետություն
Խումբ D – Իսրայել, Պարագվայ, Մալի, Ճապոնիա
Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը շարունակելու են մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Հավաքականները մրցաշարին մասնակցում են մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներով։ Հայտացուցակում կարող է ընգրկվել այդ տարիքից բարձր միայն երեք ֆուտբոլիստ։
Մրցաշարի առաջին տուրի բոլոր հանդիպումները կկայանան հուլիսի 24-ին.
Արգենտինա – Մարոկկո (17:00)
Ուզբեկստան – Իսպանիա (17:00)
Եգիպտոս – Դոմինիկյան Հարնապետություն (19:00)
Գվինեա – Նոր Զելանդիա (19:00)
Իրաք – Ուկրաինա (21:00)
Ճապոնիա – Պարագվայ (21:00)
Ֆրանսիա – ԱՄՆ (23:00)
Մալի – Իսրայել (23:00)
Երկրորդ ու երրորդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար հուլիսի 27-ին ու 30-ին։
Նշենք, որ նախորդ երկու Օլիմպիական խաղերի չեմպիոն Բրազիլիան չի կարողացել նվաճել մրցաշարի ուղեգիր։
Հիշեցնենք, որ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը կայանալու են Ֆրանսիայի մայարքաղաք Փարիզում։ Խաղերի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր