Փարիզ-2024. Կարապետյանի արդյունքը պոկում վարժությունից հետո 📸🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 9-ի մրցումային օրը պայքարն սկսեց Հայաստանը ներկայացնող ծնարամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Պոկում վարժությունում 28-ամյա Կարապետյանը գլխավերևում պահեց միայն 170 կիլոգրամ կշռող ծանրաձողը և 5-րդ տեղում է։
Երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը չբարձրացրեց 175 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ 177 կիլոգրամը նա բարձրացրեց, սակայն մրցավարները չարձանագրեցին մոտեցումը։
Վարժության առաջատարը բուլղարացի Կառլոս Նասարն է (180 կգ)։ Նույն արդյունքով երկրորդ տեղում է Յեիսոն Լոպեսը, իսկ եռյակը եզրափակում է ռումինացի Մարին Ռոբուն (175 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am