Ցանցահենը բացահայտել է արգենտինացիների անձնագրային տվյալները, այդ թվում` Մեսսինը

Ցանցահենը բացահայտել է արգենտինացիների անձնագրային տվյալները, այդ թվում` Մեսսինը

21/10/2021 - 16:50

Արգենտինայի պետռեգիստրի կայքը, որտեղ պահպանվում է երկրի քաղաքացիների բոլոր անձնական տվյալները, կոտրվել է ցանցահենի` хакер-ի կողմից։

Կոտրվել է Արգենտինայի քաղաքացիների տվյալների ողջ բազան, որտեղ գրանցված է գրեթե 45 մլն մարդ։

Ինչպես տեղեկացնում է The Record-ը, Արգենտինայի կառավարությունը դեպքից միայն 3 օր հետ է հայտարարել ինֆորմացիայի արտահոսքի մասին։

Պետռեգիստրից գողացված տվյալները տեղադրվել են Twitter-ում, որտեղ վերջերս գրանցված օգտատերն ավելացրել է 44 հայտնի անցձանց անձնագրերի լուսանկանրներն ու անձնական տվյալները։ Այդ մարդկանց թվում են եղել նաև Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը և ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին։

Ցանցահենը հրապարակել է անձնագրի սերիան, տրման և վավերականության ավարտի ամսաթիվը, Tramite ծածկագիրը (խմբ.` դա յուրահատուկ նույնակացման ծածկագիր է, որը հնարավորություն է տալիս օգտվել պետալան ծառայություններից), անձնագրի լուսանկարը, ամբողջական անունն ու ազգանունը, սեռը, գրանցման հասցեն և ապահովագրության ծածկագիրը։

Թե ով է այս ամենի հետևում կանգնած, Արգենտինայի կառավարությանը վերջնական չի հաջողվել բացահայտել, սակայն իրավապահ մարմինները կասկածում են մի շարք պետական պաշտոնյանների։ Բանն այն է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ Twitter-ում հրապարակում կատարելու պահին հարցումներ են կատարվել տեղի Առողջապահության կայքի VPN-օգտահաշվի միջոցով, սակայն այն չի հաստատվել։

Հավելենք, որ Արգենտինայիում նման ինֆորմացիոն արտահոսք տեղի ունեցել է նաև 2017 ու 19 թթ.։ Այդ ժամանակ հաքերները ձեռք էին բերել քաղաքական գործիչների և ոստիկանների անձնագրային տվյալները, սակայն ոչ բոլոր քաղաքացիները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023