«Ցանկանում ենք վճարել ողջամիտ և մրցունակ գին». Ֆեյենորդը` Զախարյանի տրանսֆերի մասին
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչը խոսել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հավանական տրանսֆերի մասին.
Մեր ակումբը դեռ զբաղված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին և մի շարք այլ խաղացողներին ձեռք բերելու ուղղությամբ։
Զախարյանի տեղափոխությունն այս ամառ, իհարկե, հավանական է, սակայն «Ֆեյենորդը» ցանկանում է վճարել ողջամիտ և մրցունակ գին։
Մենք չենք հրապարակի այն գումարի չափը, որը նախկինում նշել են ԶԼՄ-ները»,- հայտնել է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը, որի խոսքերը մեջբերում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դինամոն» Արսեն Զախարյանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 15 մլն եվրո, սակայն «Ֆեյենորդը» պատրաստ է վճարել առավելագույնը 8 մլն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, տրանսֆերներ, Ֆեյենորդ