Տրենտ. «Մեր նպատակը քվադրուպլ անելն է»
«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նշել է, որ ակումբի նպատակը հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելն է.
«Այժմ յուրաքանչյուր հանդիպում մեզ համար երզափակիչի նման է, քանի որ ամեն ինչ շատ պարզ է. մյուս ակուբները թափ են հավաքում, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կանցնի սովորականի պես, այդ պատճառով էլ պետք է հաղթել ցանկացած խաղում։
Մենք ցանկանում ենք ինքներս մեզ համար խթան հանդիսանալ և որքան հնարավոր է երկար մնալ պայքարում։ Յուրաքանչյուր խաղում անհրաժեշտ է հաղթել։ Նույիսկ ոչ-ոքին պետք է ընդունվի որպես պարտություն։ Ամեն ինչ կախված է արդյունքներից և կայունությունից։ Մենք պետք է նվազեցնենք միավորների կորստի հավանականությունը։
Մենք պետք է լավ համագործակցենք և գիտենք, որ ի զորու ենք դա անել։ Պետք է շարունակենք պահպանել գործի հանդեպ ճիշտ վերաբերմունքը։
Մինչև մրցաշրջանի ավարտը ես կենտրոնացած եմ լինելու նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Մեր նպատակը քվադրուպլ անելն է։ Ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք ստանալ մեր առաջին մեդալները` չնայած Լիգայի գավաթում հնարավորությունները 50/50 են։
Հավատում եմ, որ կարող ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Սա մտածելակերպ է, որն անհրաժեշտ է բոլորիս»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
Հավելենք, որ «Լիվերպուլն» արդեն դուրս է եկել Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ և փետրվարի 25-ին մրցելու է «Չելսիի» դեմ։
Մերսիսայդյան ակումբն Անգլիայի գավաթի և Եվրոպա լիգայի շրջանակում հանդես է գալու 1/8 եզրափակիչում, իսկ Պրեմիեր լիգայում, վաստակած 51 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ