Տուխելը սխալ է արտասանում Ասպիլիկուետայի ազգանունը և նկատողություն ստանում Պուլիշիչի կողմից 🎥
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, Թոմաս Տուխելի գալուց հետո «Չելսիում» հրաշալի մթնոլորտ է տիրում։
Բանն այն է, գերմանացի մասնագետը հունվարի 26-ին է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, իսկ մեկ օր անց նախատեսված է եղել ԱՊԼ-ի շրջանակում «Վուլվերհեմպտոնի» դեմ տնային հանդիպումը։
Բնականաբար, 47-ամյա մասնագետը չի հասցրել յուրացնել բոլոր ֆուտբոլիստների ազգանունները։
Վերոնշյալ հանդիպման մեկնարկից քիչ առաջ մարզիչը ցանկանում է իր մոտ կանչել թիմի ավագ Սեսար Ասպիլիկուետային, որպեսզի խորհուրդներ տա նրան։
Չհիշելով ֆուտբոլիստի ազգանունն ամբողջությամբ, կամ գուցե չկարողանալով արտեբերել իսպանացու ազգանունը՝ Տուխելն իր մոտ է կանչում ֆուտբոլիստին դիմելով «Ասպլի»:
Այս դրվագը չի վրիպում «ազնվականների» վինգեր Քրիստիան Պուլիշիչի ուշադրությունից։
Ամերիկացին մոտենում է նորանշանակ մարզչին և հայտնում նրան, որ սխալ է արտաբերել թիմի ավագի ազգանունը։
Այս նկատողությանը Տուխելը հումորով է արձագանքում՝ ձգելով ֆուտբոլիստի օձիգից։ Ամբողջ դրվագը հայտնվում է օպերատերներից մեկի ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Տուխելի նորամուտի խաղում «կապույտները» չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը՝ սեփականը նույնպես պահելով անառիկ։ Գրանցվում է գոլազուրկ ոչ-ոքի արդյունք։
Հատկանշական է, որ Պուլիշիչը խաղացել է Տուխելի ղեկավարությամբ նաև Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
Այս հանդիպումից հետո «Չելսին», վաստակած 30 միավորավ, Պրեմիեր լիգայի 8րդ հորիզոնականում է, իսկ «Գայլերն» իրենց միավորների քանակը հասցրեցին 23-ի, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Թոմաս ՏՈւխել, Չելսի, Սեսար Ասպիլիկուետա, Վուլվերհեմփթոն, Քրիստիան Պուլիշիչ