Տոտի. «Ամբողջ Իտալիան երկրպագելու է «Ինտերին»»
«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամբողջ Իտալիան երկրպագելու է «Ինտերին».
«Անկասկած` հիասքանչ եզրափակիչ կլինի, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այն խաղն է, որը սարսուռ է առաջացնում, միժամանակ, նաև այն հուզիչ է և վախեցնող։
Մենք ուրախ ենք, որ եզրափակիչին իտալական ակումբ է մասնակցելու։ Ոչինչ չունենք Լուիս Էնրիկեի դեմ, բայց կարծում եմ` ամբողջ Իտալիան երկրպագելու է «Ինտերին»։ Էնրիկեն, բացի հիասքանչ մարդ լինելուց, նաև հիանալի մարզիչ է։
Նորմալ է, երբ բնակավայրդ, մշակույթդ փոխում ես, սկզբնական շրջանում խնդիրներ ես ունենում։ Հռոմում Էնրիկեն որոշ խնդիրներ ուներ, բայց գլուխ էր հանում։ Փարիզում կարծում եմ` նա կայունություն և հանգստություն է ձեռք բերել։ Նա հիանալի թիմ ունի։ Էնրիկեն ապացուցել է, որ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան»,- Տոտիի խոսքը մեջբերում է Tutto Sport-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» մայիսի 31-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցի ՊՍԺ-ի դեմ։
Տոտին 2011/12 մրցաշրջանում «Ռոմայում» հանդես է եկել ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լուիս-Էնրիկե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռոմա, Ֆրանչեսկո-Տոտտի