Տոտենհեմի ֆուտբոլիստին 7-խաղյա որակազրկում է սպառնում
Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը ռասիստական սկանդալի եզրին է, հայտնում է Daily Mail-ը։
Այս տարվա հունիսին սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ ուրուգվայցի ֆուտբոլիստին հեռուստահաղորդավարներից մեկը նրանից խնդրել է հարավկորեացի վինգեր Հին Մին Սոնի խաղաշապիկը։ Դրան ի պատասխան` Բենտանկուրն պատասխանել է. «Սոնիի՞։ Սա, միգուցե, Սոնիի զարմիկի խաղաշապիկն է։ Նրանք բոլորը միանման են»։ Կատարվածից հետո 27-ամյա ֆուտբոլիստը հրապարակավ ներողություն է սկսել Սոնից։
Չնայած դրան` Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Բենտանկուրին մեղադրել է «ոչ պատշաճ վարքագծի» և «էթնիկական-ռասայական վիրավորական կամ նվաստացնող արտահայտություններ» օգտագործելու համար։
Ամենայն հավանականությամբ` Բենտանկուրին որակազրկելու են 7 խաղով։ Եթե պատիժը հաստատվի, նա «Տոտենհեմին» չի կարող օգնել մինչև դեկտեմբերի վերջ։
Ռոդրիգո Բենտանկուրը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2022 թ. հունվարին, 84 խաղում խփել 8 գոլ, կատարել 8 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, ԱՊԼ, Հին Մին Սոն, Ռոդրիգո Բենտանկուր, Տոտենհեմ